ԵՊԲՀ ԲԺՇԿԱԿԱՆ ԳԵՆԵՏԻԿԱՅԻ ԱՄԲԻՈՆ
Հիմնադրվել է 2011թ.-ին:
Բժշկական գենետիկայի ամբիոնի կայացման հիմքում ընկած է նրա պրոֆեսորադասախոսական անձնակազմի երկար տարիների դասախոսական գործունեությունը ընդհանուր գենետիկայի, մարդու և բժշկական գենետիկայի, իմունոգենետիկայի և պոպուլյացիոն գենետիկայի ուղղություններով:
ԵՊԲՀ-ում բժշկական գենետիկա առարկայի ուսուցման պատմությունը սկսվել է 1999թ.-ից, երբ այն որպես ուսումնական կուրս ընդգրկվել է ընտանեկան բժշկության ամբիոնի ուսումնական ծրագրերում:
-
Թամարա Սարգսյան Ամբիոնի վարիչ, պրոֆեսոր
-
Սեդա Հակոբյան Պրոֆեսոր
-
Աննա Եղիազարյան Պրոֆեսոր
-
Տաթևիկ Ղորուխչյան
-
Աննա Սեյրանի Աղաջանյան
-
Արմինե Առաքելյան
-
Արմաղանյան Աննա
-
Ռշտուն Բաբայան
-
Գայանե Գալստյան
-
Արտյոմ Գասպարյան
-
Աշոտ Գրիգորյան
-
Հասմիկ Գրիգորյան
-
Տաթևիկ Գրիգորյան
-
Աննա Եղիազարյան
-
Հեղինե Թորոսյան
-
Արմինե Կտեյան
-
Նարինե Հարթենյան
-
Երվանդ Մանուկյան
-
Աննա Մարտիրոսյան
-
Նելլի Մերտզանիդու
-
Նատալյա Մինասյան
-
Նաթելլա Կոստանդյան
-
Պավել Սոցկիյ
-
Բաբկեն Վահրամյան
-
Վարդգես Մովսեսյան
-
Մնացական Փահլևանյան
-
Մերի Քեսոյան
-
Վիկտորիա Օհանյան
Բժշկական գենետիկայի ամբիոնի դասավանդման և գիտակրթական ծրագրերի հիմքում դրված են Եվրոպական խորհրդի կողմից մշակված համաեվրոպական կրթական և մասնագետների վերապատրաստման ծրագրերը։
Բժշկական գենետիկա առարկան (1,5 կրեդիտ) ներկայումս դասավանդվում է համալսարանի չորրորդ և յոթերորդ կուրսի ուսանողներին՝ դասախոսությունների, սեմինարի և գործնական պարապմունքների ձևով` երեք լեզուներով (հայերեն, ռուսերեն և անգլերեն): Բժշկական գենետիկա առարկայի ուսուցումը, որը ուղղված է բժշկության տարբեր ոլորտներում գենետիկայի պրակտիկ կիրառմանը, ընդգրկում է հետևյալ բաժինները`
- ժառանգականության սկզբունքներ,
- մարդու գենոմիկա,
- բջջագենետիկա,
- մոլեկուլային-գենետիկական, բջջագենետիկական և գենոմային ախտորոշում,
- դիսմորֆոլոգիա,
- քաղցկեղի գենետիկա,
- նյութափոխանակության բնածին արատներ,
- նյարդամկանային ժառանգական հիվանդություններ,
- ժառանգական աուտոբորբոքային հիվանդություններ,
- նախածննդյան և հետծննդյան գենետիկական սկրինինգ,
- ֆարմակոգենետիկա և
- գենետիկական խորհրդատվություն: